ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
ԱՄՆ-ի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը հիմնական կետերով գրեթե ավարտված է. Բաղայի

ԱՄՆ-ի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը հիմնական կետերով գրեթե ավարտված է. Բաղայի

ԱՄՆ-ի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վրա աշխատանքը հիմնական կետերով գրեթե ավարտված է, հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ PressTV-ին։

«Խնդիրն այն է, որ Միացյալ Նահանգների հակասական դիրքորոշումները միշտ տուրբուլենտություն և խափանումներ են առաջացրել այս գործընթացում»,- հավելել է նա։

Բաղային ընդգծել է, որ Իրանը բանակցությունների է մտել բարի կամքով և լիակատար պատասխանատվությամբ, սակայն ամերիկյան կողմի դիրքորոշումը բազմիցս փոխվել է, առաջ են քաշվել ոչ իրատեսական պահանջներ և իրականացվել են հարձակումներ։

  • Կիսվել: