ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել է Սպիտակ տան վրա ծրագրվող հարձակման կանխման մասին
Կանխվել է Սպիտակ տան վրա ծրագրվող ահաբեկչական հարձակումը։ Այս մասին այսօր X-ի իր էջում գրել է Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Քաշ Փաթելը։
Նա նշել է, որ մի խումբ մարդիկ ծրագրել էին հունիսի 10-ին ինքնաշեն հարվածային դրոններով հարձակում իրականացնել Սպիտակ տան վրա։ Այդ պահին, ըստ Փաթելի, Սպիտակ տան տարածքում ընթանում էր UFC America 250 մրցաշարը։
Իր հերթին Fox News-ը հայտնել է, որ հարձակումը պլանավորելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել, ահաբեկչական գործողությունը մշակող անձանց թիվը, ըստ լրատվամիջոցի, գերազանցում է երկու տասնյակը։



