կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Ամերիկային նոր քաղաքական կուսակցություն է պետք. Մասկ

Ամերիկային նոր քաղաքական կուսակցություն է պետք. Մասկ

Միլիարդատեր Իլոն Մասկն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին հայտարարել է ԱՄՆ-ում նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին:

Ավելի վաղ Մասկն իր թվիթերյան էջում հարցում էր հրապարակել նոր կուսակցություն ստեղծելու անհրաժեշտության մասին, որի օգտին հանդես է եկել հարցվածների 80,4 տոկոսը:

«Մարդիկ արտահայտել են իրենց կարծիքը։ Ամերիկային նոր քաղաքական կուսակցություն է պետք՝ ներկայացնելու համար նրանց 80 տոկոսը, ովքեր մեջտեղում են (դեմոկրատների և հանրապետականների միջև- խմբ.): Եվ հենց հարցվածների 80 տոկոսն էլ համաձայնել է։ Դա ճակատագիր է»,-նշել է Մասկը։

Հիշեցնենք, որ ովելի վաղ Մասկի և Թրամփի միջև հրապարակային վիճաբանություն էր տեղի ունեցել ԱՄՆ նախագահի առաջարկած բյուջետային նախագծի պատճառով, որը Մասկն անվանել էր «գարշելի»:

Գործարարը կոչ է արել «սպանել օրինագիծը», իսկ Թրամփը պատասխանել է, որ հիասթափված է Մասկից, քանի որ «նրա համար շատ բան է արել»:

Դրանից հետո Մասկը կարծիք է հայտնել, որ հենց իր շնորհիվ է Թրամփը դարձել նախագահ, իսկ հանրապետականները վերահսկողություն են ձեռք բերել կոնգրեսի երկու պալատների նկատմամբ:

  • Կիսվել: