Ալիևը վստահություն է հայտնել Ադրբեջանի և ՌԴ հարաբերությունների հետագա ամրապնդման վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհավորել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ, վստահություն հայտնել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների և բազմակողմ համագործակցության հետագա ամրապնդման վերաբերյալ։
«Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, բարիդրացիության և փոխադարձ հարգանքի ավանդույթների վրա, որոնք դարեր շարունակ կապում են մեր ժողովուրդներին։ Գոհունակությամբ արձանագրում եմ երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության ակտիվ առաջընթացը, միջտարածաշրջանային և մշակութային-հումանիտար կապերի ընդլայնումը», - նշվել է Ալիևի շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է Ադրբեջանի առաջնորդի կայքում։
Նա վստահ է, որ «համատեղ ջանքերը» հետագայում ևս կնպաստեն ադրբեջանա-ռուսական հարաբերությունների և բազմակողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը՝ ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հունով, «ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների և երկրների»։



