երեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2025
Ալիևը պարծեցել է մարզաձողի վրա ձգումներ կատարելով

Ալիևը պարծեցել է մարզաձողի վրա ձգումներ կատարելով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարծեցել է մարզաձողի վրա ձգումներ կատարելով:

Չինական China Media Group մեդիա կորպորացիայի հետ հարցազրույցում պատասխանելով սպորտի հանդեպ իր սիրո և իր վաթսունամյակի օրը մարզաձողի վրա 15 անգամ ձգումներ անելու տեսանյութի մասին՝ Ալիևը «համեստորեն» ասել է, որ ինքը «սովոր է ավելին անել»։

«Առաջին անգամ ցույց տվեցի. Երբ ես ավելի փոքր էի, երբեք դա ցույց չէի տալիս, քանի որ բնական էի համարում, որ երիտասարդը կարող է մարզաձողի վրա բազմաթիվ ձգումներ անել: Ինչու ես դա արեցի հիմա: Որովհետև ես ուզում եմ, որ մեր երիտասարդ սերունդը նույն կերպ վարվի: Ուզում եմ ասել, որ երբ 60 տարեկան ես, և եթե վատ սովորություններ չունես, եթե կանոնավոր սպորտով ես զբաղվում, ուրեմն կարող ես դրանով զբաղվել։

Այսպիսով, սա էր իմ ուղերձը երիտասարդներին. եթե նրանք կարծում են, որ չեն կարող դա անել 60 տարեկանում, սխալվում են: Նրանք կարող են դա անել: Կարո՞ղ եմ ավելին ձգել, թե՞ ոչ: Գուցե այո, բայց դա այնքան էլ հաճելի տեսարան չէր լինի»,- ասել է Ալիևը։

  • Կիսվել: