Հութիները հարված են հասցրել Սաուդյան Արաբիային
Եմենցի հութիները հարվածներ են հասցրել հում նավթի մատակարարման և տեղափոխման մի շարք «զգայուն» կետերի, որոնք արևելյան Սաուդյան Արաբիան կապում են Կարմիր ծովի Յանբու քաղաքի հետ: Տեղեկությունը տարածել են հութիները, հայտնում է Al Jazeera-ն:
Մասնավորապես՝ հութիների ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ այդ գործողություններն իրականացվել են ի պատասխան Եմենի օդային տարածք սաուդյան անօդաչու թռչող սարքերի ներխուժման:
Սաուդյան Արաբիայի Արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է հարձակումները՝ հայտարարելով, որ իրեն իրավունք է վերապահում պատասխանել «ագրեսիայի» աղբյուրին:



