Աֆղանստանում անհայտ անձինք սպանել են հինգ թալիբների
Աֆղանստանի արևելքում՝ Ջալալաբադում, անհայտ զինված անձինք սպանել են թալիբների հինգ անդամի: Այս մասին անանուն աղբյուրը հայտնել է Ռիա Նովոստիին:
Աղբյուրը, մասնավորապես, նշել է. ՛՛Ցերեկը ժամը երեքին մոտ երկու զինված անձինք հարձակվել են թալիբներին պատկանող Corolla ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով սպանվել է հինգ թալիբ, հարձակվողները դիմել են փախուստի՛՛։
Նշվում է նաև, որ թալիբների վրա հարձակումը տեղի է ունեցել Ջալալաբադում Աֆղանստանի ազգային անվտանգության վարչության շենքի մոտ։