հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Վարդենիսի բժշկական կենտրոնի համար նախատեսվում է նոր շենք կառուցել

Վարդենիսի բժշկական կենտրոնի համար նախատեսվում է նոր շենք կառուցել

Կառավարությունն ընդունել է «Անշարժ գույք ամրացնելու և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» որոշում։

Ըստ հիմնավորման՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Գայի փողոցում գտնվող անշարժ գույքը նախատեսվում է ամրացնել ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին։ Որոշմամբ առաջարկվում է նաև միավորել արդեն իսկ վերջինիս ամրացված մի շարք գույքեր։

Ըստ այդմ՝ նախատեսվում է կառուցել Վարդենիսի բժշկական կենտրոնի համար նոր շենք՝ տարածաշրջանի բնակչությանն առավել որակով բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցելու նպատակով:

  • Կիսվել: