չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Աֆղանստանից օտարերկրյա ուժերի դուրսբերումը կայուն խաղաղությանն ուղղված քայլ է. Իրանի ԱԳՆ

Աֆղանստանից օտարերկրյա ուժերի դուրսբերումը կայուն խաղաղությանն ուղղված քայլ է. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳ նախարարն ասել է.«Աֆղանստանից օտարերկրյա ուժերի պատասխանատու դուրսբերումը, ինչպես նաև նրանց պարտականությունների սահուն և արդյունավետ փոխանցումը Աֆղանստանի անվտանգության ուժերին, կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ քայլ կլինի», գրում է parstoday.com-ը:

 «Աֆղանստան -2020» վիրտուալ համաժողովում ,նշելով ,որ Բոննի խորհրդաժողովից 20 տարի անց  խոսել Աֆղանստանի պատերազմի մասին, նշանակում է մեծ ողբերգություն, Մոհամմադ Ջավադ Զարիֆն ասել է.«Ավելի քան 40 տարի Աֆղանստանի ժողովրդին հիմնականում արտերկրից պարտադրվել է պատերազմ ու արյունահեղություն»:

Նշելով,որ խաղաղության հաստատման համար ռազմական մոտեցումը ձախողվել է և օտարերկրյա ուժերի ներկայությունն այս երկրում դարձել է հին թնջուկ, Զարիֆը հավելել է.«Իրանը մշտապես աջակցել է աֆղանցիների միջև երկխոսությանը և պատրաստ է եղել համագործակցել այս բնագավառում»:

  • Կիսվել: