կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբում

Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբում

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբում։ Այս մասին հայտնում է ռուս լրագրող Իվան Կարպովը։

Աղբյուրի համաձայն՝ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կկազմի 20 միլիոն եվրո։ Նշվում է, որ 26-ամյա կիսապաշտպանը սաուդյան ակումբի հետ պայմանագիր կկնքի «3+1» ձևաչափով, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 6 միլիոն եվրո՝ չհաշված հնարավոր բոնուսները։

Սպասվում է, որ արդեն հաջորդ շաբաթ Սպերցյանը Դուբայում բուժզննում կանցնի նոր ակումբի համար։

Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Ավարտված՝ 2025/26 մրցաշրջանում նա «ցլերի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Հեղինակավոր Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։

Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Սպերցյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է նաև իտալական Ա Սերիան ներկայացնող «Կոմոն»։

  • Կիսվել: