կիրակի, նոյեմբեր 1
1 / 11 / 2026
Աֆղանստան-Պակիստան սահմանին գտնվող անցակետի մոտ բախումներ են տեղի ունեցել

Աֆղանստան-Պակիստան սահմանին գտնվող անցակետի մոտ բախումներ են տեղի ունեցել

Կիրակի օրը Աֆղանստան-Պակիստան սահմանին գտնվող Տորխամ անցակետի մոտ բախումներ են տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է աֆղանական Khaama Press-ը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Կիրակի՝ նոյեմբերի 1-ին, ըստ տեղական աղբյուրների, Տորխամ անցակետի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել «Թալիբան»-ի և պակիստանյան ուժերի միջև, ինչը խոչընդոտել է Պակիստանից աֆղան միգրանտների վերադարձը»:

Նշվում է նաև, որ երկու կողմերն էլ կրակ են բացել միմյանց դիրքերի ուղղությամբ Դյուրանդի գծի մոտակայքում․ սա երկու պետությունների միջև սահման է, որը Քաբուլի կողմից չի ճանաչվում։

«Ըստ աղբյուրների՝ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ աֆղանները սահմանի մոտ փորձել են տեղադրել անվտանգության կետ, որը հայտնի է «Ջանգալ» անվամբ»,- պարզաբանում է գործակալությունը։ Այս կետի մերձակայքում նախկինում ևս փոքր բախումներ են տեղի ունեցել:

  • Կիսվել: