Ուկրաինայի զինված ուժերը ԼԺՀ-ում հարձակվել են քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր
Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում քաղաքացիական տրանսպորտի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ, ևս երկուսը վիրավորվել են։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Լուգանսկի Ժողովրդական հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Նա նշել է, որ ավտոբուսը հերթափոխից հետո տեղափոխում էր նավթի գործարանի աշխատակիցներին։
Պասեչնիկը նաև հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են ավտոբուսին, որը հերթափոխից հետո տեղափոխում էր նավթի գործարանի աշխատակիցներին, ինչպես նաև հարձակվել են երկու մարդատար ավտոմեքենաների վրա։
Հիշեցնենք, որ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։



