երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2000 զինծառայողի մարմին․ Էլնուր Մամեդով

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2000 զինծառայողի մարմին․ Էլնուր Մամեդով

Ադրբեջանը մշտապես առաջնորդվել է հումանիզմի սկզբունքներով և հայտարարել, որ անհայտ կորածների խնդրի կարգավորումը Հարավային Կովկասում խաղաղության ու վստահության ամրապնդման գործընթացի կարևոր մասն է։ «Report»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բաքվում ընթացող անհայտ կորածների հարցերին նվիրված միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար, Գերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի անդամ Էլնուր Մամեդովը։

«Անհայտ կորածների խնդրի լուծումը պահանջում է բոլոր կողմերի համատեղ ջանքերն ու թափանցիկ համագործակցությունը։ Անհայտ կորած յուրաքանչյուր անձի ընտանիք իր սեփական ողբերգությունն է ապրում։ Անհայտ կորածների հարցը գլոբալ հումանիտար օրակարգի առաջնահերթ թեմաներից է», - նշել է Մամեդովը։

Նա նաև հավելել է, որ 2020 թվականի նոյեմբերից ի վեր Ադրբեջանը փոխանցել է մարտի դաշտում հայտնաբերված ավելի քան 2000 հայ զինծառայողների մարմինները։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: