չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Ադրբեջանցին «հայերի հետ նամակագրության» համար դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Ադրբեջանցին «հայերի հետ նամակագրության» համար դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Պրագայի Կառլովի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոկտորանտ Բահրուզ Սամեդովին մեղավոր է ճանաչել պետական ​​դավաճանության մեջ, տեղեկացնում է BBC-ն։

Նշվում է, որ նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ ըստ էության, Հայաստանի բնակիչների հետ նամակագրության և պատերազմի դեմ հրապարակային դիրքորոշման համար:

Ըստ հետաքննիչների վարկածի՝ երիտասարդ գիտնականը «Հայկական հատուկ ծառայությունների պատվերով» Ադրբեջանի իշխանություններին քննադատող հոդվածներ է գրել և թարգմանել։

Դատապարտվածը կտրականապես հերքել է մեղադրանքները, իսկ նրա փաստաբան Զիբեյդա Սադիգովան նշել է, թե մեղադրանքները հիմնված են բացառապես երեք հայ կանանց հետ նամակագրության վրա, որտեղ «պետական դավաճանության» պարունակող հանցագործության տարրեր չկան:

«Նամակագրության մեջ Սամեդովին որևէ պետական ​​կարևոր հարցի վերաբերյալ հանձնարարություն տվող բան չկա, որ Բահրուզը կատարեր այդ հանձնարարությունը»,-ասել է փաստաբանը:

Միևնույն ժամանակ, ըստ դատապարտված քաղաքագետի պաշտպանների՝ Սամեդովը հայրենիքում հայտնի է Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ իր սուր քննադատությամբ, որը նա բացահայտ կերպով արտահայտել է արտասահմանյան պարբերականներում։

 

  • Կիսվել: