չորեքշաբթի, սեպտեմբեր 9
9 / 9 / 2026
Երկրաշարժ՝ Չինաստանի և Նեպալի սահմանին

Երկրաշարժ՝ Չինաստանի և Նեպալի սահմանին

Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում՝ Նեպալի սահմանի մոտակայքում, գրանցվել է 5,3 մագնիտուդով երկրաշարժ է, տեղեկացնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC)։

Ըստ սեյսմոլոգների՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է նեպալյան Պոկխարա քաղաքից 104 կիլոմետր դեպի հյուսիս։ Երկրաշարժի օջախը եղել է 35 կիլոմետր խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին չինական կողմից ջրի հզոր հոսքը լցվել էր Բհոտե-Կոշի գետը։ Վերջին տվյալներով՝ Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 1355 -ի։ Անհետ կորել է գրեթե 5 հազար մարդ, այդ թվում՝ հարյուրավոր զբոսաշրջիկներ։

  • Կիսվել: