ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
2,7 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության նոր փաթեթ Ուկրաինային՝ Գերմանիայից

2,7 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության նոր փաթեթ Ուկրաինային՝ Գերմանիայից

Գերմանիայի կառավարությունն Ուկրաինայի համար 2,7 միլիարդ եվրոյի ռազմական աջակցության նոր փաթեթ է պատրաստում: Այս մասին հայտնել են Գերմանիայի Պաշտպանության նախարարությունից:

Նշվում է, որ ախատեսվում է Կիև ուղարկել հետևակի լրացուցիչ 20 Marder մարտական մեքենա, 30 Leopard տանկ, 200 հետախուզական անօդաչու թռչող սարք, հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև զինամթերք։ Փաթեթում ներառված են նաև 18 հաուբից և 100 զրահամեքենա:

՛՛Այսպիսով մենք ցույց ենք տալիս, որ Գերմանիան լրջորեն է տրամադրված Ուկրաինային օգնելու հարցում՛՛,-ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:

 

  • Կիսվել: