ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Վեց զոհ, 26 տուժած. Ուկրաինան հարվածել է Կիրոբին

Վեց զոհ, 26 տուժած. Ուկրաինան հարվածել է Կիրոբին

Ուկրաինայի զինուժը հրթիռային հարված է հասցրել Կիրովի գործարաններից մեկին, ինչի հետևանքով զոհվել է վեց, վիրավորվել՝ քսանվեց մարդ,  հայտնել է Կիրովի մարզպետ Ալեքսանդր Սոկոլովը։

Նա իր տելեգրամյան ալիքում, մասնավորապես, նշել է. «Խորը վշտի ու ցավակցության խոսքեր եմ հայտնում զոհվածների ազգականներին ու մտերիմներին։ Կիրովի մարզի կառավարությունը բոլոր ընտանիքներին համապարփակ աջակցություն կտրամադրի։ Բոլոր տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվում՝ հոսպիտալացումից մինչև ամբուլատոր բուժում»

Սոկոլովը հայտնել է նաև, որ գործարանում բռնկված հրդեհն արդեն մարվել է։ Հետևանքները վերացվում են` վերականգնվել է ջրամատակարարումը և էլեկտրաէներգիան։ Ստուգվում են մոտակա բնակելի տները, ինչից հետո որոշումներ կկայացվեն օգնություն տրամադրելու վերաբերյալ։

  • Կիսվել: