Իռլանդիան Ուկրաինային 125 միլիոն եվրո օգնություն կտրամադրի
Իռլանդիան այս տարի Ուկրաինային հատկացնում է երկկողմ աջակցության նոր փաթեթ՝ 125 միլիոն եվրոյի չափով, տեղեկացնում է Report-ը՝ հղում անելով Իռլանդիայի կառավարության կայքին:
Նշվում է, որ հատկացման մտադրության մասին հայտարարել են Իրլանդիայի վարչապետ Միհոլ Մարտինը և արտաքին գործերի ու առևտրի նախարար Հելեն ՄըքԷնթին:
Աղբյուրը հայտնում է նաև, որ այս աջակցությունը ներառում է 100 միլիոն եվրո՝ Ուկրաինային առաջնահերթ ոչ մահաբեր ռազմական սարքավորումների մատակարարման համար, ինչպես նաև 25 միլիոն եվրո՝ կարևորագույն ենթակառուցվածքների, մասնավորապես էներգետիկ համակարգի վերականգնմանն ու պաշտպանությանն աջակցելու համար՝ ձմռանն ընդառաջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իռլանդիայի վարչապետն այսօր առավոտյան այցով ժամանել է Կիև:



