շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2026-2027 թթ. բյուջետային ծախսերն ու տնտեսական զարգացումները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են 2026-2027 թթ. բյուջետային ծախսերն ու տնտեսական զարգացումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային և ծախսային շրջանակները:

 

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է անվանական ՀՆԱ-ի, հարկային եկամուտների, հարկաբյուջետային շրջանակի վերանայումները, տնտեսական աճի միտումները: Անդրադարձ է կատարվել 2026-2027 թթ. ծախսերին՝ ըստ ուղղությունների, միջոցառումների:

Խորհրդակցության մասնակիցները քննարկում են ծավալել ներկայացված թեմաների շուրջ, դիտարկումներ և առաջարկություններ կատարել որոշ հարցերի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է պետական բյուջեի ծախսերն արդյունավետ և թիրախային կազմակերպելու անհրաժեշտությունը, ռազմավարական ծրագրերի իրականացումն ապահովելու կարևորությունը:

  • Կիսվել: