շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Թումանյան փողոցում կենսունակությունը կորցրած 80 ծառի փոխարեն ընդհանուր առմամբ կտնկվի 129 հասուն ծառ

Թումանյան փողոցում կենսունակությունը կորցրած 80 ծառի փոխարեն ընդհանուր առմամբ կտնկվի 129 հասուն ծառ

Կենսունակության ավարտին մոտեցած ծառերի փոխարինման ընթացքում Թումանյան փողոցում թեղի տեսակի 80 ծառի փոխարեն ընդհանուր առմամբ կտնկվի 129 հասուն ծառ: Այս մասին նշվեց այսօր՝ մարտի 24-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

 

Արդեն իսկ տնկվել է 95 հատ 10 տարեկան արճվան (հուդայածառ), պահպանվել է 30 թեղի, որոնց տապալվելու վտանգը չկա, բացվելու է 34  բնաբաժակ, որտեղ նույնպես կտնկվեն արճվաններ։

Կենսունակությունը կորցրած և ձևախեղված մանրատերև թեղիները փոխարինվում է եվրոպական արճվաններով, որոնք ավելի հարմարեցված են քաղաքային միջավայրին։ 10 տարեկան ծառերն առաջիկա տարիներին կձևավորեն խիտ սաղարթ, կստվերեն փողոցը և կնպաստեն  օդի որակի բարելավմանը։

  • Կիսվել: