շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Շինարարությունն այս տարի մեծ դեր ունի հարկահավաքման մեջ. ՊԵԿ նախագահ

Շինարարությունն այս տարի մեծ դեր ունի հարկահավաքման մեջ. ՊԵԿ նախագահ

Հարկերի հավաքագրումները ցույց են տալիս, որ շինարարությունն այս տարի մեծ դեր ունի հարկահավաքման մեջ: 

Այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը՝ ներկայացնելով, թե հարկահավաքման գործընթացում նախորդ տարվա համեմատ ինչ դրական զարգացումներ կարող են լինել այս տարի: 

 «Այս տարի բազմաթիվ շինարարություններ (բազմաբնակարան շենքերի շինարարություն), հատկապես Երևան քաղաքում, քանի որ մոտենում են ավարտին, կա ավելի մեծ հարկեր հավաքագրելու պոտենցիալ: Երբ նայում ենք այս տարվա հավաքագրումները, շինարարությունն արդեն մեծ դեր ունի հարկահավաքման մեջ»,–ասաց Հակոբյանը:

 

  • Կիսվել: