հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
«Մերգելյանի» այգում լրիվ ավարտվել են քանդման աշխատանքները. Տարածքը մաքրվել է շինություններից

«Մերգելյանի» այգում լրիվ ավարտվել են քանդման աշխատանքները. Տարածքը մաքրվել է շինություններից

«Մերգելյանի» այգում ամբողջությամբ ավարտվել են քանդման աշխատանքները: Այս մասին նշվել է այսօր՝ ապրիլի 10-ին, Երեւանի քաղաքապետարանում  կայացած հերթական գործակարգվարական խորհրդակցության ժամանակ:

Տարածքը մաքրվել է տարիներ առաջ կառուցված շինություններից: Հաջորդ փուլով այգում հարմարավետ պայմաններ կապահովվեն բնակիչների լիարժեք հանգիստը կազմակերպելու համար: 

Դեռևս նախորդ տարվանից «Օղակաձև» զբոսայգու մի քանի հատվածում ևս համայնքը նախաձեռնել է ինքնակամ տեղադրված կրպակների և սրճարանային կառույցների ապամոնտաժման գործընթաց: Երևանյան զբոսայգիների ապօրինաբար զավթված հատվածները փուլ առ փուլ վերականգնվելու են, կկանաչապատվեն ու կվերադարձվեն երևանցիներին: 

  • Կիսվել: