շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մեկնարկել է կառավարության հերթական նիստը (Ուղիղ)

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը (Ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 20-ին, անցկացնում  է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 41 հարց, որից չի զեկուցվում 38-ը: Եվս 3 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

 

-              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՅՈՒՆԻՔԵՅՐ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

-              «Հայաստանի Հանրապետության, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև «Հայաստանի Հանրապետություն «RESILAND: Հայաստանի դիմակայուն լանդշաֆտների ծրագիր» (ԳԷՖ-ի տրամադրած դրամաշնորհի համարը՝ TF0C4647/ԲԴՀՀ-ի տրամադրած դրամաշնորհի համարը՝ TF0C4643) դրամաշնորհային համաձայնագրի առաջին փոփոխություն համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

 

-              Խաղային գործունեության կազմակերպման և անցկացման կանոնակարգի հաստատման ընթացակարգը սահմանելու մասին

-              Հայաստանի Հանրապետությունից արտահանման սահմանափակման ներքո գտնվող Հայաստանի Հանրապետության ծագման որոշ ապրանքների Հայաստանի Հանրապետությունում իրացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին և այլ հարցեր:

  • Կիսվել: