Հայաստանը երկակի հարկումը բացառելու մասին համաձայնագրեր է կնքել 51 երկրների հետ. ֆիննախարար
Հայաստանը կրկնակի հարկման մասին համաձայնագրեր է կնքել 51 երկրների հետ։ Այս մասին Ազգային ժողովում հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մարտի 19-ին Չինաստանի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի հետ համապատասխան նախագծի քննարկման ժամանակ, տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում։
Ներկայում, ինչպես նշել է նախարարը, աշխատանքներ են տարվում Ճապոնիայի հետ համանման փաստաթուղթ մշակելու ուղղությամբ, որը նախատեսվում է ընթացիկ տարվա ընթացքում ներկայացնել Հայաստանի խորհրդարանի քննարկմանը։
«Այսպիսով, այն երկրների ընդհանուր թիվը, որոնց հետ հանրապետությունը պայմանագիր է կնքել կրկնակի հարկումը բացառելու վերաբերյալ, կկազմի 53»,- ասել է Հովհաննիսյանը։