Հայաստանի երեք ընկերություն 2022 թ․-ից ԱՄՆ երկրորդական պատժամիջոցների տակ են Ռուսաստանի հետ կապերի համար
2022 թվականի փետրվարին Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչև 2024 թվականի առաջին կիսամյակի վերջը 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար։ Այս մասին «Վեդոմոստի»-ին է հայտնել Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Հիմնական պատճառը էլեկտրոնիկայի և արդյունաբերական ապրանքների մատակարարումներն են, ինչպես նաև արդեն պատժամիջոցների տակ ընկած մարդկանց դրանք շրջանցելու գործում օգնությունը։
Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։