շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Գործարարներին չենք քերթում․ ՊԵԿ նախագահը խոսել է Ալեքսանյանի բիզնեսում ստուգումների մասին

Գործարարներին չենք քերթում․ ՊԵԿ նախագահը խոսել է Ալեքսանյանի բիզնեսում ստուգումների մասին

 Հարկային մարմինները ոչ մեկին չեն քերթում, իսկ ստուգումները միանգամայն օրինաչափ են ու տեղավորվում են կառույցի գործառույթների մեջ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ մեկնաբանելով խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանի ընկերություններում լայնածավալ ստուգումները, ինչի մասին ավելի վաղ գրել էին ԶԼՄ-ներում։
 
Պաշտոնյան պատասխանեց, որ ՊԵԿ-ն ունի թիրախային ստուգումների տարեկան ծրագիր, որը կազմվում է՝ հաշվի առնելով հնարավոր ռիսկերը: Եվ բոլոր ստուգումներն իրականացվում են այդ ծրագրի շրջանակում։ Նա համաձայն չէ ԶԼՄ-ների այն պնդումների հետ, թե իշխանություններին գումար է պետք բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար, ինչի համար էլ ՊԵԿ-ը դիմել է խոշոր գործարարին։
 
«Չենք քերթում, տնտեսվարողներին և բոլորին վերաբերվում ենք որպես մեր ընտանիքի անդամներ, ասում եմ բառիս ամենաուղիղ իմաստով։ Եվ մենք փորձում ենք համակարգը, մեր ծառայությունը հասարակության համար առավելագույն մարդակենտրոն դարձնել։ Համոզված եղեք, որ նման մոտեցումը մեր աշխատանքում միշտ կա», ասաց Հակոբյանը։
 

  • Կիսվել: