երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Գործակարգավարական խորհրդակցություն՝ ՏԿԵՆ-ում. Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին

Գործակարգավարական խորհրդակցություն՝ ՏԿԵՆ-ում. Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է նորանշանակ փոխնախարարին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է նախարար Դավիթ Խուդաթյանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
 
Նախարարը նախ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Դավիթ Իվանյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։
 
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նախարարության սահմանած առաջնահերթություններին, կատարողական ցուցանիշներին։
 
Նախարարը կարևորել է սահմանված աշխատանքները պատշաճ և ժամանակին իրականացումը։
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք այլ հարցեր։
 

  • Կիսվել: