Գևորգ Պապոյանը վաղը կմեկնի Մոսկվա՝ ԵԱՏՄ առևտրային քաղաքականության հարցերը քննարկելու
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 18–19-ը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Պապոյանը կմասնակցի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առևտրային քաղաքականության և ազգային արդյունաբերությունների առաջնահերթ ոլորտների վերաբերյալ խորհրդակցություններին։
Գործուղումից վերադառնալուց հետո Պապոյանը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի այցի արդյունքների վերաբերյալ հաշվետվություն։
Ինչպես է Հայաստանն իրեն դրել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության առաջ
ԵԱՏՄ-ին անդամակցող Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին օրենք է ընդունել Եվրամիությանը երկրի անդամակցության գործընթաց սկսելու մասին։ Նույն թվականի ապրիլին այն հաստատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։



