երեքշաբթի, նոյեմբեր 17
17 / 11 / 2026
160-րդ անգամ պիտի հավատա՞նք Փաշինյանին, և կրկին խաբվենք, թե հավատանք Իլհամ Ալիևին. Քրիստինե Վարդանյան

160-րդ անգամ պիտի հավատա՞նք Փաշինյանին, և կրկին խաբվենք, թե հավատանք Իլհամ Ալիևին. Քրիստինե Վարդանյան

Հայաստանում հիմա դիսկուրս չկա Արցախի՝ Հայաստանի հետ վերամիավորման հետ կապված, Սահմանադրությունից դա չեն հանում, Սահմանադրությունից հանում են ՀՀ ծննդյան վկայականը, որտեղ կա, այո, նաև «Գերագույն խորհուրդ» ձևակերպումը, տարբեր ձևակերպումներ կան, որոնք իրենց պատմական առաքելությունն են ունեցել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Հայաստանում հիմա դիսկուրս չկա Արցախը հենց հիմա պիտի Հայաստանին միացնենք, թե չէ, Հայաստանում դիսկուրս կա հետևյալի շուրջ. Ալիևը իմպերատիվ կերպով պահանջել է իրականացնել կոնկրետ փոփոխություն։ Մենք դա անո՞ւմ ենք, թե՞ չէ։ Ովքեր ասում են՝ մենք դա անում ենք, պարզ հարց է հնչում, հաջորդը, հաջորդ նման իմպերատիվ պահանջի հետ ի՞նչ ենք անելու։ Վստահություն կարո՞ղ է ներշնչել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի որևէ երաշխիք։

Ես խիստ կասկածում եմ, որ Իլհամ Ալիևը որևէ խոստում կամ երաշխիք կտա, որ իր ձեռքերը կսահմանափակի, խիստ կասկածում եմ, որովհետև ծանոթ եմ բանակցային ընթացքին, երբ Ադրբեջանը անընդհատ խուսափել է իր գործողությունները կաշկանդող որևէ ձևակերպումից։ Բայց ես հարց եմ ուղղում, սիրելի հայ ժողովուրդ, արդյո՞ք մենք 160-րդ անգամ պիտի հավատանք Փաշինյանին և խաբվենք։ Մի կողմից խոսք տվողը Նիկոլ Փաշինյանն է, ով նոյեմբերի 9-ի առավոտյան գրում էր, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են, մյուս կողմից՝ Իլհամ Ալիևն է, որը Արցախում էթնիկ զտում է իրականացրել, այս դուետին  հավատա՞նք, ես չեմ հավատում, չեմ»,-ասաց Վարդանյանը։

  • Կիսվել: