շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Երկու ընկերություններ արտոնություն ստացան. Մեկն արտադրում է բժշկական պարագաներ, մյուսը՝ սպունգ ու միկրոֆիբրե լաթեր

Երկու ընկերություններ արտոնություն ստացան. Մեկն արտադրում է բժշկական պարագաներ, մյուսը՝ սպունգ ու միկրոֆիբրե լաթեր

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 20-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ՅՈՒՆԻՔԵՅՐ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքընախատեսվում է օգտագործել բժշկական պարագաների արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 35․7 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 7 աշխատատեղ 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2027 թվականը նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 15-ի՝ 250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 35․7 մլնդրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․9 մլն դրամ:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը մաքսատուրքից ազատեց «ԱԴԱՆԱՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Այս ընկերության կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել սպունգի և միկրոֆիբրե մաքրող լաթերի (Արմսպունգ ապրանքանիշի ներքո) արտադրության համար։

Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․4 մլրդ դրամի ներդրում հումքի (ներառում է նաև ձեռքբերվող հումքի արժեքը) և 500 մլն դրամի ներդրում հիմնական միջոցների ձեռքբերման համար։

Ներկայումս առկա է 35 աշխատատեղ 200 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակներում մինչև 2028 թվականը աշխատատեղերի թվաքանակը նախատեսվում է հասցնել մինչև 70-ի՝ 500 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 400 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 20 մլն դրամ։

  • Կիսվել: