Էկոնոմիկայի նախարարությանը 2026 թվականի համար պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 74 մլրդ 514 մլն դրամ
Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությանը 2026 թվականի համար պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 74 մլրդ 514 մլն դրամ, ինչը նախորդ տարվա հատկացումից պակաս է 5 մլրդ դրամով
Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
«Տասնյակ միջոցառումներ կան, որոշ տեղերում ունենք ավելացումներ, որոշ տեղերում ունենք նվազեցումներ՝ կապված տարբեր ծրագրերի պահանջարկի և ստանձնած պարտավորությունների հետ»,- ասաց Հովհաննիսյանը:
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ընթանում են «ՀՀ 2026թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ:


