հինգշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2026
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտոր

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտոր

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները։ Արմեն Մուրադյանը վերընտրվել է ռեկտորի պաշտոնում 5 տարի ժամկետով։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ հունիսի 26-ին կայացած մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել միայն մեկ հավակնորդ՝ գործող ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից 19-ը կողմ են քվեարկել նրա թեկնածությանը։

Իր խոսքում Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց Կառավարությանը վստահության համար և ներկայացրեց բուհի վերջին տարիների հաջողությունները:

  • Կիսվել: