երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ-ի տարածաշրջանային նախարարական համաժողովին

Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ-ի տարածաշրջանային նախարարական համաժողովին

Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության  տարածաշրջանային նախարարական համաժողովին, որը նվիրված է երկրաշարժերի և այլ արտակարգ իրավիճակների պայմաններում առողջապահական համակարգերի փոխգործակցությանը։ 

Հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ համաժողովին մասնակցելու են նաև տարածաշրջանի այլ երկրների առողջապահության նախարարներ։  

«Դա մասնագիտական նախարարական համաժողով է, որին ես ևս մասնակցելու եմ։ Չի բացառվում երկկողմ հանդիպումների անցկացումը, սակայն հստակ օրակարգ այս պահին դեռ չկա»,-ասաց նա։

Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանը ներկայում գտնվում է արտակարգ իրավիճակների արձագանքման բժշկական թիմերի  ձևավորման հնարավորությունների գնահատման փուլում, և առաջիկայում նախատեսվում է ստանալ ԱՀԿ-ի համապատասխան հավաստագիրը։  

«Գնահատման փուլը հաջողությամբ հաղթահարելու դեպքում Հայաստանը կունենա բարձր սերտիֆիկացում ունեցող բժշկական արձագանքման թիմեր, որոնք անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինեն ծառայություններ մատուցել ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում արտակարգ իրավիճակների ժամանակ»,- հավելեց նա։  

 

  • Կիսվել: