երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
Աբովյան քաղաքում «Տաշիր պիցցա»–ի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Աբովյան քաղաքում «Տաշիր պիցցա»–ի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան, Հանրապետության 22/12) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ վերացվել են նախկինում արձանագրված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումները։

ՍԱՏՄ–ից հայտնում են, որ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը։

  • Կիսվել: