շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՊՆ

Զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով. ՊՆ

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը հաղորդագրություն է տարածել մամուլում տարածված մի հրապարակման մասին, ըստ որի՝ Կապանում հրազենային վնասվածքով զինվորի են գտել:
 
«Չնայած ՀՀ պաշտպանության նախարարության՝ լրատվամիջոցին օպերատիվ կերպով տրված մեկնաբանությանը՝ մամուլում անբարեխիղճ, այն է՝ «Զինվորի են գտել՝ հրազենային վնասվածքով. ի՞նչ է կատարվել Կապանում» վերնագրով նյութ է տարածվել:
 
Ինչպես արդեն հայտնել ենք նշված լրատվամիջոցին, տեղեկացնում ենք նաև հանրությանը և ԶԼՄ մեր մյուս գործընկերներին, որ նախնական տվյալներով՝ զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում։
 
Զինծառայողի բուժումը կազմակերպվել է կայազորային հոսպիտալում, և Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել»,-ասված է հաղորդագրության մեջ։
 

  • Կիսվել: