Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-Վրաստան 2025 զորավարժությունները․ Հայաստանը նույնպես մասնակցում է
Թբիլիսիում անցկացվում են ՆԱՏՕ-ի զորավարժությունները՝ «ՆԱՏՕ-Վրաստան 2025», որոնց մասնակցում է նաև Հայաստանը: Այս մասին հայտնում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը՝ հղում անելոբվ երկրի ՊՆ-ին:
Նշվում է, որ վարժանքներին մասնակցում են 17 երկրների զինվորականներ, այդ թվում՝ Հայաստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Եվրամիության անդամ երկրներից, Թունիսից։
Զորավարժությունները ներառում են նաև ՆԱՏՕ-Վրաստան հիմնական փաթեթով (SNGP) սահմանված վեց նախաձեռնություններ՝ ՆԱՏՕ-Վրաստան համատեղ վարժանքների և գնահատման կենտրոն (JTEC), ռազմական ճարտարագիտություն, ռազմական ոստիկանություն, ռազմական բժշկական կարողությունների զարգացում, հատուկ գործողությունների ուժեր և ստանդարտացում և կոդավորում։
«Զորավարժության նպատակն է պատրաստել բրիգադի մակարդակով բազմազգ ստորաբաժանում՝ վրացական կողմի ղեկավարությամբ՝ պլանավորման և ճգնաժամային գործողություններ իրականացնելով»,-ասված է Վրաստանի ՊՆ հաղորդագրության մեջ: