Վարժական հավաքների ներքո քաղաքական պատվերներով տասնյակ մարդիկ զորակոչվեցին․ Գեղամ Մանուկյան
«25-օրյա վարժական հավաքների հետ կապված կան մեծագույն պրոբլեմներ, որովհետև խուսափումները շատ են, և դրան նպաստում է անվստահությունը, անպաշտպանվածությունը, 25 օր իր աշխատավայրից զրկվելը, ոչ գրանցված աշխատանքից զրկվելը, ընտանիքից զրկվելը և բազմաթիվ պրոբլեմները, որ 25-օրյա վարժական հավաքից վերադարձածները պատմում են իրենց ընկերներին»,-ԱԺ-ում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա հանդես եկավ կառավարության ներկայացրած օրինագծի վերաբերյալ, որով խստացվում են վարժական հավաքներից խուսափելու համարա ՔՕ-ում սահմանված պատժամիջոցները։
Մանուկյանի խոսքով, 25 օրյա վարժական հավաքները մարտական հերթապահություն է, ոչ թե վարժական նպատակներով հավաք։
«Վարժական հավաքների ներքո քաղաքական պատվերներով տասնյակ մարդիկ զորակոչվեցին Անդրանիկ Քոչարյանի կոչով, հիշում եք հայտնի դեպքերը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ըստ Գեղամ Մանուկյանի, գյուղից վարժական հավաքների շատ ավելի պարտաճանաչ են գնում, քան Երևանից


