կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Թեհրանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերել. իրանցի քաղաքագետ

Թեհրանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերել. իրանցի քաղաքագետ

Իրանի և թուրք-ադրբեջանական տանդեմի մրցակցությունը տեղի է ունենում նաև Հարավային Կովկասում։ Խոսքն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Բաքվի և Անկարայի պնդումների մասին է։ Իրանը դա անընդունելի է համարում։ Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է իրանցի քաղաքագետ Պույա Հոսեյնին։

Նա նշել է, որ Թուրքիան փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը, իսկ Իրանը փորձում է լրացնել Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացման արդյունքում առաջացած վակուումը։

«Թեհրանը փորձում է լուծել անվտանգության խնդիրները տարածաշրջանում և թույլ չտալ, որ Թուրքիան ամրապնդի իր դիրքերը»,- հավելել է փորձագետը։

Հոսեյնին նշել է, որ Ադրբեջանը մի քանի տարի է, ինչ զենք է գնում Իսրայելից, և Իրանը դա տեսնում է։

«Սա ուղղված է Իրանի դեմ, և եթե լայնամասշտաբ պատերազմ լինի, հակաիրանական օջախներից մեկը կարող է դառնալ Ադրբեջանը։ Նման դեպքում Ադրբեջանը ևս Իրանի համար օրինական թիրախը կդառնա։ Իրանից այս ազդանշաններն ուղղված են Թուրքիայի և Իսրայելի լուրջ ազդեցության տակ գտնվող Ադրբեջանին։

  • Կիսվել: