շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Տեղի է ունեցել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող փաստաթղթի կատարման ընթացքի գնահատման աշխատանքային խմբերի հերթական նիստը. ՊՆ

Տեղի է ունեցել ՀՀ-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող փաստաթղթի կատարման ընթացքի գնահատման աշխատանքային խմբերի հերթական նիստը. ՊՆ

Հունիսի 3-5-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությունը համակարգող «Պլանավորման և վերանայման գործընթաց» փաստաթղթի կատարման ընթացքի գնահատման աշխատանքային խմբերի հերթական նիստը:
 
Քննարկվել են փաստաթղթով նախատեսված գործընկերության նպատակների իրականացման ընթացքը, և ձևակերպվել են հետագա անելիքները:
 
Աշխատանքային խմբերի նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության ու արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև այլ գերատեսչությունների և ՆԱՏՕ-ի համապատասխան կառույցների ներկայացուցիչներ:
 
Ամփոփելով նիստի արդյունքները՝ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանն ու ՆԱՏՕ-ի պաշտպանական և անվտանգային համագործակցության դիրեկտորատի տնօրեն Պիրս Կազալետը բարձր են գնահատել գործընկերության մակարդակը և վերահաստատել համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

  • Կիսվել: