հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն:
 
 
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին:
 
Սուրեն Պապիկյանին ներկայացվել են նաև «Զինվորի տան» նորակառույց կենցաղային ռեաբիլիտացիայի կենտրոնը, վիրահատարանը և ճաշարանը:
 
 
Նախարարը հանդիպել է «Զինվորի տանը» բուժում ստացող՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել վերականգնողական ընթացքով:
 
 

  • Կիսվել: