Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ. ՀՀ ՊՆ
Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին հայտնեցին Հայաստանի ՊՆ–ից։
«Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների դեպքում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով»,– նշեցին ՊՆ–ից։
Ավելի վաղ տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրառում էր արել՝ նշելով. «Ադրբեջանական զինուժը ոչ միայն գիշերը, այլ նաև՝ առավոտյան է կրակելՄայիսի լույս 13-ի գիշերը Բերդ համայնքի Մովսես գյուղի բնակիչները ընդհատումներով կրակահերթեր են լսել: Այդ կրակահերթերը գյուղի ուղղությամբ չեն եղել։ Մայիսի 13-ի առավոտյան,ժամը 7-անց 20-ից մինչև 7-n անց 40 րոպե նորից նույն հատվածում կրակոցներ են եղել:Դրանց ձայնն այնքան ուժեղ է եղել, որ լսվել է Մովսեսից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաքում։ Վերջին ժամանակաշրջանում առաջին անգամն է , որ ադրբեջանական զինուժը կրակում է ոչ միայն գիշերը, այլ նաև՝ ցերեկը»։