ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր․ Պապիկյան

Քննարկել ենք պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր․ Պապիկյան

Այսօր Փարիզում հանդիպել եմ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետ Սեբաստիան Լըկորնյուի հետ։

Ֆրանսիայի վարչապետին եմ փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը:

Վարչապետ Սեբաստիան Լըկորնյուին ներկայացրել եմ նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունների հաջող ընթացքը և շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ համագործակցությունն ուշադրության կենտրոնում պահելու համար։

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։

Մասնավորապես, կարևորել ենք երկկողմ ռազմավարական գործընկերության շարունակական ամրապնդումը և ընդգծել պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։

  • Կիսվել: