երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
«ՊՆ–ն իրազեկում է, օպերատիվության խնդրի այլևս չունենք». ՊՆ փոխնախարարը՝ սահմանային կրակոցների մասին

«ՊՆ–ն իրազեկում է, օպերատիվության խնդրի այլևս չունենք». ՊՆ փոխնախարարը՝ սահմանային կրակոցների մասին

Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը վստահեցրեց՝ սահմանային կրակոցների դեպքում ՊՆ-ն պարտադիր կերպով իրազեկում է հանրությանը պաշտոնական հաղորդագրությամբ։

Փոխնախարարն այս մասին ասաց ճեպազրույցի ընթացքում։

«Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունն ունի պաշտոնական էջ, և բոլոր հաղորդակցման միջոցներով անպայման իրազեկում է հանրությանը, եթե կրակոցների դեպքեր արձանագրվում են։ Եթե սահմանային կրակոցների ինտենսիվությունը պահպանված լիներ, կլիներ պաշտոնական հաղորդագրություն։ Եթե չկա հաղորդագրություն, չկան ինտենսիվ կրակոցներ»,– նշեց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ եղել են դեպքեր, երբ օպերատիվ արձագանքման որոշ խնդիրներ են գրանցվել, սակայն վերջին շրջանում նման խնդիրներ այլևս չկան։  

«Վերջին շրջանում վստահաբար եմ ասում, որ նման խնդիր այլեւս չունենք», – ասաց փոխնախարարը։

  • Կիսվել: