«Պարոն Քոչարյանը միշտ ասել է, որ կողմ է», «Կեղծ բաներ եք ասում». ԱԺ-ում վիճեցին
ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ՛՛Բանակից գումարի դիմաց ազատման՛՛ անունը ստացած նախագծի քննարկման ժամանակ նախագծի հեղինակ և հիմնական զեկուցող ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ նախագիծը հետ չի վերցնելու:
Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Նախագիծը, բնականաբար, հետ չեմ քաշելու, քանի որ այն տևական ժամանակ քննարկվել է և ստացել է կառավարության կողմ դիրքորոշումը և վարչապետի ստորագրությամբ, կառավարության առաջարկներով, դրական եզրակացություններով նախագիծը եկել է Ազգային ժողով:
Ես, որպես քաղաքական թիմի անդամ, պարտավոր եմ կողմ քվեարկելու, եթե այլ կարծիք չեմ հայտնել սահմանված կարգով։ Ուզում եմ նշել, որ առաջին օրվանից, երբ նախագիծը քննարկվել է, պարոն Քոչարյանն ինձ աջակցել է նախագծի քննարկումների ժամանակ: Միշտ ասել է, որ կողմ է նախագծին: Նաև նոյեմբերին, երբ վարչապետի մոտ եղել է քննարկում, որևէ դեմ կարծիք չի հայտնել, մի քանի նախադասությունում միտք է ասել, որոնք ավելի շատ պաշտպանել են նախագիծը, առնվազն որևէ բացասական միտք չի ասել, ինչը նշանակում է, որ պարոն Քոչարյանը եղել է կողմ՛՛:
Պատգամավորի խոսքով՝ նախագիծը մարտից ինտենսիվ քննարկել են հանձնաժողովում, որպեսզի մինչև ամառային զորակոչը հասցնեն ընդունել:
Այնուհետև ԱԺ-ում վիճաբանություն տեղի ունեցավ: Սարգսյանի ելույթն ընդհատեց հանձնաժողովի նախագահ Անդրանի Քոչարյանը: Նա բարկացած հարցրեց. ՛՛Պար՛ոն Սարգսյան, ո՞ր հանձնաժողովում, կարո՞ղ եք նշել, հանձնաժողովի անդամներն այստեղ են՛՛:
Սարգսյանը պատասխանեց. ՛՛Պարո՛ն Քոչարյան, ասացի՝ չընդհատեք: Ես կհրապարակեմ Ձեր գրած մեյլը և նաև աշխատանքային քննարկման հրավերները, կհրապարակեմ հաջորդիվ՛՛:
Քոչարյանն էլ պնդեց՝ հենց հիմա հրապարակեք:
Նշենք, որ նախագիծը հանձնաժողովի բացասական եզրակացությունը ստացավ, իսկ Հայկ Սարգսյանը լքեց դահլիճը: