Պապիկյանը շրջել է «AUSA» միջազգային ցուցահանդեսի տաղավարներում
«AUSA» միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և հանդիպել ցուցահանդեսին մասնակցող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:



