շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՆԱՏՕ-ի բազմամազգ զորավարժությանը Հայաստանը կմասնացի դիտորդի կարգավիճակով

ՆԱՏՕ-ի բազմամազգ զորավարժությանը Հայաստանը կմասնացի դիտորդի կարգավիճակով

Վրաստանում հուլիսի 25-ից օգոստոսի 6-ը կանցկացվի ՆԱՏՕ-ի Agile Spirit 2025 բազմազգ զորավարժությունը։ Վրաստանը զորաարժությունը հյուրընկալում է 12-րդ անգամ։ Զորավարժությունների առաջին փուլը կմեկնարկի հուլիսի 21-ին Թուքրիայում՝ Ադանա նահանգի մոտակայքում ԱՄՆ-Թուրքիա համատեղ օդադեսանտային գործողությամբ:

 Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ զորավարժությունները համատեղ կանցկացվեն Վրաստանի պաշտպանության ուժերի արևմտյան հրամանատարության և ԱՄՆ Ազգային գվարդիայի կողմից։

Զորավարժությանը կմասնակցեն զինվորականներ Վրաստանից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Հունաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Լիտվայից, Ուկրաինայից։ Դիտորդի կարգավիճակով կմասնակցեն Հայաստանն ու Ճապոնիան։

Agile Spirit 2025-ի նպատակն է բարձրացնել մասնակից երկրների պաշտպանական ուժերի պատրաստվածության, փոխգործունակության և գործառնական կարողությունների մակարդակը։

Զորավարժություններին մասնակցելու համար Վրաստան են բերվել ԱՄՆ բանակի մարտական մեքենաներ և բազմաֆունկցիոնալ UH60 «Black Hawk» ուղղաթիռներ, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի Puma AS332 ուղղաթիռը:

  • Կիսվել: