շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Նախատեսվում է ներկայումս գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով. Արման Սարգսյան

Նախատեսվում է ներկայումս գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով. Արման Սարգսյան

Նախատեսվում է ներկայումս գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Սարգսյանի խոսքով՝ սահմանվում են խնդիրները, դերը և ղեկավարաման սկզբունքները, կառուցվածքը, այդ ստորաբաժանումների համալրման կարգը. «Տեղական պաշտպանության ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացվելու է բանակային կորպուսի հրամանատարի կողմից, և դրանք ներառվելու են զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ: Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվելու են համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակի հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով անձի հետ պայմանագիր կնքելու միջոցով, որը չի համարվելու զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր»:

  • Կիսվել: