Լոռու մարզում ՊՆ մեքենայի կողաշրջման հետեւանքով 1 զինծառայող թեթեւ վնասվածք է ստացել
ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի՝ Լոռու մարզում տեղի ունեցած կողաշրջման հետևանքով հոսպիտալացված զինծառայողներ չկան։
ՀՀ ՊՆ–ից հայտնում են, որ մեկ զինծառայող ստացել է թեթև վնասվածք (սալջարդ):
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 11-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Կարեն Հ․-ն իր վարած «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Թեմուր Հ․-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում։