երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն. ՊՆ խոսնակ

Կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն. ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Հանրապետության հրապարակում կայանված, ՊՆ հաշվեկշռում գտնվող մի քանի տրանսպորտային միջոցների վերաբերյալ տարածվում են տեսանյութեր և անհիմն մեկնաբանություններ:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ տվյալ տրանսպորտային միջոցները զինված ուժերի նվագախմբերին տեղափոխել են միջոցառման անցկացման վայր։

Կոչ ենք անում զերծ մնալ տարատեսակ անհիմն մեկնաբանություններից և չտարածել ապատեղեկատվություն:

Միաժամանակ հարկ ենք համարում ևս մեկ անգամ ԶԼՄ գործընկերներին (հատկապես պաշտպանության նախարարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներին) հիշեցնել, որ պետք է խստորեն պահպանել անվտանգության կանոնները և առանց համապատասխան թույլտվության ոչ մի դեպքում չտեսանկարահանել զինված ուժերի տեխնիկան ու տրանսպորտային միջոցները»,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: