երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացել նախագիծ, որով նախատեսվում է 2025թ. սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ, սահմանվում են վարժական հավաքների անցկացման նպատակները, ներգրավվող պահեստազորայինների կազմերը, մասնագիտությունները, քանակները, ներգրավման ժամկետները:

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով։

  • Կիսվել: